«Ժամանակ». ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով հայ պաշտոնյաների դիմումները շատացել են

2
 «Ժամանակ» թերթը գրում է.

«Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրի՝ վերջին շրջանում հաճախակիացել են արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով նախկին եւ ներկա պաշտոնյաներից ստացվող դիմումները: Սա անմիջական կապ ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահ մարմիններին չհանձնելու ՌԴ իշխանությունների որոշման հետ:

Հայ պաշտոնյաները համարում են, որ ՌԴ քաղաքացիությունը հուսալի պաշտպանություն է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական եւ քրեական հետապնդումներից պաշտպանվելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում