-4.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի հրահանգով Իշխան Զաքարյանին ունեզրկում են

«Ժամանակ» թերթը գրում է .

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանահատվածում՝ 1998-2008թթ, երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ և հողեր է վարձակալությամբ ձևակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության ժամկետները լրանալուն պես կկարողանա առանց դժվարության սեփականաշնորհել դրանք:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հրահանգով հանձնարարվել է հայտնաբերել և պետությանը վերադարձնել Իշխան Զաքարյանի անունով ձևակերպված բոլոր ապօրինի շինություններն ու հողատարածքները, որոնք գտնվում են Երևանում և Կոտայքի մարզում՝ մասնավորապես «Ծաղկաձոր» քաղաքում:

Իշխանությունները հիմա Ի. Զաքարյանին ստիպում են այդ օբյեկտները վերադարձնել պետությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում