mnews

11 Մարտի, 2017

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Տիգրան Արզաքանցյանին Սերժ Սարգսյանն է անձամբ կանչել արտասահմանից և հանձնարարել առաջադրել թեկնածությունը։ Հանրապետության ղեկավարը Հայաստանի տեղը վաղուց մոռացած Արզաքանցյանին «բերման է ենթարկել», քանի որ մինչև վերջ վստահ չի եղել, որ եղած ռեսուրսներով ու հնարավորություններով Գեղարքունիքի մարզից կկարողանա Հանրապետականի համար բավարար ձայներ ապահովել։

Ani Product

Դրա դիմաց Սերժ Սարգսյանը խոստացել է կարգավորել Արզաքանցյանի ընտանիքին պատկանող Պռոշյանի կոնյակի գործարանի սնանկացման հարցերը։ Դրանից հետո Արզաքանցյանը կարող է նույնիսկ պարզապես մանդատը վայր դնել։

Ani Product

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս