26 Նոյեմբերի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Ani Product

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, եւ պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով:

Ani Product

Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ, եւ դատարանը բավարարել է «Մոսէսքո»-ի դիմումը: «Սանիթեք»-ին սնանկ ճանաչելու պահանջով հոկտեմբերի 29-ին դատարան է դիմել նաեւ ավտոպահեստամասերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Նյու Թրաք» ընկերությունը, որի տնօրեն Լյուդվիգ Պարոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե «Սանիթեք»-ն իրենց էլ 27 մլն 245 հազար դրամ է պարտք:

«Կապի դուրս չեն գալիս արդեն: Փնտրում եմ, չեմ գտնում… Միակ հույսը պարտատերերի ժողովն է, որին հնարավոր է հանդիպենք ընկերության ղեկավարության հետ»,- ասել է Լ. Պարոնյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է նաեւ, որ «Սանիթեքը» ավելի քան 60 ընկերության պարտապան է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս