15 Փետրվարի, 2017

«Արամայիս Գրիգորյանի՝ ՀՀ Արարատի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախ՝ Ռուբիկ Աբրահամյանի ազատման օրը աշխատանքից ազատվեցին նաև նրա օգնականներ Սերգեյ Մուրադյանը և Նարեկ Գալստյանը։ Ապա՝ Գրիգորյանի մարզպետ նշանակվելու առաջին օրերին աշխատանքից ազատվեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը։ Սակայն սա դեռ ամենը չէ։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 7-ին աշխատանքից ազատվել է նաև ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը։ Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, որ Խաչատրյանը աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն։ Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատրյանի ազատումը կապվում է Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի և Արամայիս Գրիգորյանի միջև ստեղծված հակամարտության հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս