mnews

11 Մայիսի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում եւ այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով:

Ani Product

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ասատրյանը լուրջ մտավախություն ունի, որ իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալների պատճառով իրեն չեն վերանշանակի:

Ani Product

Ու հիմա նա փնտրում է նոր մարդկանց, որոնք կկարողանան Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի մոտ բարեխոսել իր համար ու համոզել, որ Ասատրյանին կրկին նախարար նշանակեն: Բայց եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աչք փակեն մինչ այս բացահայտված կոռուպցիոն սկանդալների վրա եւ կրկին նախարար նշանակեն Ասատրյանին, կստացվի, որ նրանք ոչ միայն աչք են փակում տեղի ունեցած հանցագործությունների վրա, այլեւ խթանում են նոր ապօրինությունները»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս