12 Հուլիսի, 2018
  «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին, տանն ինքնասպան է եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «ՏրանսԳազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան:Տեղեկություններ տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել պարգևատրված զենքով:

Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, տուժածի ձեռքին էլ եղել էր ատրճանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել փաստաթղթեր առ այն, որ Նիկոլայ Գաբրիելյանը տվյալ հրազենով պարգևատրվել է վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ:

Ինչպես հայտնի է 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս