21 Նոյեմբերի, 2018
 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Գրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես և համայնքում վաճառված հողերի շուրջ»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս