23 Հունվարի, 2019
 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո´չ էլ դրամական միջոցներ:

Ani Product

Համենայնդեպս, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրում այդպես է նշված: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նրա «դատարկ» հայտարարագիրը, նկատեց նաև, որ Սանասարյանը անգամ եկամուտ չի ունեցել:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ Դավիթ Սանասարյանից, սակայն պաշտոնյան ասաց, որ շտապում է, ու հեռացավ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս