11 Մարտի, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Ani Product

«Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չի ունեցել, և դրա մասին են փաստում նաև տվյալները: Բանն այն է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որից բավարարել են 1188-ը, այսինքն՝ 1188 մարդ կալանավորվել է: Ընդ որում, կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով ներկայացվել է 795 գործ, որից 749-ը բավարարվել են: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել։ Իսկ քրեական գործերով բնակարաններում խուզարկություն կատարելու համար ներկայացվել են 3005 միջնորդություններ, որոնցից գերակշիռ մասը բավարարվել է, իսկ նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որից բավարարվել են 671-ը:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հեռախոսային կապի կամ այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման և ձայնագրառման մասին միջնորդություններ եղել են 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը, հեռախոսների մուտքային և ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը: Եվ, ահա, դատական համակարգը, ամփոփելով տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ, որոնցից 9.936-ը բավարարվել են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս