11 Հուլիսի, 2017

«Ժողովուրդը» գրում է. «Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Այս քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվեց ԱԱԾ: Եւ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձիք: Ամենայն հավանականությամբ, վերջինիս վրա որոշակի ճնշումներ են եղել, որ ուրիշների կալանավորման պատճառ է դարձել, եւ նա որոշել է այսպես փրկել իրավիճակը: Թեեւ չի բացառվում, որ ցուցմունքները փոխելը չօգնի կալանավորվածներին ազատ արձակելու հարցում: Ամեն դեպքում քննչական մարմինները սպասում են, թե ցուցմունքները ինչ հիմնավորմամբ եւ ինչ բովանդակությամբ են փոփոխության ենթարկվելու»:

Ani Product

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ani Product

Լրահոս