«Ժողովուրդ». «Թասիբ» պահողները. «սիրուն աղջկը» արձակուրդում է

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին։

Եվ երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Տաթեւիկ Ռեւազյանի «թասիբը»: Արեն Մկրտչյանի ելույթից եւ Էդմոն Մարուքյանին ուղղված հորդորից հետո սկսվեց նմանատիպ ելույթների շարան, եւ պատգամավորները կարծես թե մոռացել էին, թե իրականում ինչու էին հավաքվել։

Սակայն հետաքրքիր է, որ մինչ խորհրդարանում բոլորը որոշել էին խոսել Տաթեւիկ Ռեւազյանից, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս երկրում չէ. Քաղավիացիայի պետը մինչեւ հուլիսի 1-ը լինելու է արձակուրդում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում