31 Հոկտեմբերի, 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել: Այդ գործերից մեկի շրջանակներում կալանավորվել է մեկ այլ գործարար՝ Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Համբարձումյանը իրավապահներին ասել է, որ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով, և ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը: Դրանից հետո էլ Մայրապետյանին կալանավորել են:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մեկ այլ քրեական գործ կա քաղաքաշինության, հետո բնապահպանության նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործը նրան կալանավորելուն դեռ չի հասել, քանի որ Համբարձումյանը ներկայացրել է փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ պատճենը:

Պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ տալու հայտարարել էր, թե պատգամավորին առնչվող կաշառքի վերաբերյալ գործով սպասում են թղթի պաշտոնական պատասխանի: Փաստորեն, ճակատագրի հեգնանք է սա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս