12 Դեկտեմբերի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․ Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանն իր համար նոր թիմ է ձևավորում և որոշել է վարչական ղեկավարներ նշանակել իր մարդկանց՝ 18 գյուղապետերից վերանշանակելով մեկ-երկուսին: Հակոբ Ավետյանի որոշումների վրա չեն կարողանում ազդել ոչ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ոչ էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Ժողովուրդ­ին» հայտնի դարձավ, որ Լոքյանն անձամբ է հանդիպել Ավետյանին՝ կոչ անելով հենց նախկին գյուղապետերին նշանակել որպես վարչական ղեկավարներ, սակայն Ավետյանը մերժել է նախարարին: Ավետյանի թիկունքին ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանն է, որը ՌԴ-ից ղեկավարում է նորընտիր համայնքապետին՝ նրան մարզի իշխանությունների դեմ հանելով, նաև տեղաբնակների ու Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում վերաբնակեցվածների միջև սեպ խրելով»,-գրում է թերթը:

Ani Product

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ani Product

Լրահոս