«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը լավ է «նայում» իր ստեղծած հիմնադրամին

1
goodwinbe

«Ժողովուրդ» օթաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գումար կհատկացնի իր կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամին: Թերթը պարզեց, որ կառավարությունն այդ հիմնադրամին կհատկացնի 52 մլն 250 հազար դրամ` կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար:

Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ վարչապետն է:

Հետաքրքիր է` ինչ ճակատագիր է ունենալու Կարեն Կարապետյանի կողմից ստեղծված հիմնադրամը նոր վարչապետի օրոք: Հիմնադրամ, որի արդյունավետությունը խիստ կասկածելի է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում