«Ժողովուրդ». Կհեռացնե՞ն Տիգրան Գալստյանին․ նա հրապարակային վիրավորել է կուսակից ընկերոջը

3

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Կհեռացնե՞ն Երեւանի ավագանուց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրա դեմ բողոքով ՔՊ վերահսկիչ հանձնաժողով է ներկայացել կուսակից ընկերը, ում ավագանու նիստերից մեկի ժամանակ Տիգրան Գալստյանը հրապարակային վիրավորել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գալստյանի առջեւ խնդիր է դրված նույնկերպ՝ հրապարակային ներողություն խնդրել կամ հեռանալ ավագանու կազմից: Գալստյանը, սակայն, ներողություն դեռեւս չի խնդրել, մեզ հետ զրույցում էլ չհաստատեց, որ մանդատից հրաժարվելու խնդրի առջեւ է կանգնած:

Ի դեպ, մեր տեղեկություննեով` սա կուսակցական վերահսկող այս հանձնաժողովի միակ բողոք-դիմումը չէ, թիմակիցները հաճախ են բողոքում մեկը մյուսից:

Հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ նույնիսկ մշակած դիմումի ձեւ կա, որը կարող է լրացնել ցանկացած մեկը կուսակցից բողոքելիս: Այժմ ամպեր են կուտակվել շարքային կուսակցականներից մեկի գլխին. Ղազարյանն անունը չի ասում, բայց հնարավոր է` նրան կուսակցությունից հեռացնեն: Իսկ մեր տեղեկություններով` այս շարքայինի խնդիրն ուղիղ առնչություն ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում