mnews

17 Փետրվարի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին: Պատճառը ընտրացուցակներն են, որտեղ ոչ բոլորի ակնկալիքներն են բավարարվել, և շատերի անունը համամասնական ցուցակում հայտնվել է այնպիսի տեղերում, որտեղ նրանք ամենավատ երազում անգամ չէին սպասում` հաշվի առնելով հարազատ կուսակցությանն այս տարիներին մատուցած ծառայությունները: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, սպասվում է, որ իրավիճակը շատ ավելի կլարվի նախընտրական քարոզչության ժամանակ և հենց քվեարկությունների օրը:

Ani Product

Բանն այն է, որ ռեյտինգային ցուցակներում առաջադրված թեկնածուներից ոչ բոլորը կկարողանան պահել պայմանավորվածություններն ու չմտնել իրենց գործընկերոջ տարածք. օրինակ` թեև Երևանի թիվ 1 ընտրատարածքում Միհրան Պողոսյանը պետք է գործի և ՀՀԿ-ի համար ձայներ հավաքի Զեյթունում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանում, նրանք արդեն մտել են մրցակցի տարածք:

Նույնը նաև թիվ 2 ընտրատարածքում, երբ Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հավակնում է ձայներ ստանալ ոչ միայն Արաբկիրում, այլև Դավթաշենում, թեև այն «տրվել է» Արթուր Գևորգյանին: Այդպես է նաև մյուս ընտրատարածքներում, այդ թվում` մարզային ընտրատարածքներում: Ու հիմա նրանց միջև մրցակցությունն ու լարվածությունը գնալով միայն ավելանում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս