«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով հարցաքննված Հայկ Հարությունյանը և Արարատ Մահտեսյանը մեղադրյալի կարգավիճակ ունե՞ն

2

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննվածների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք նրանք մեղադրյալի կարգավիճակ ունե՞ն, թե՞ ոչ:

Բանն այն է, որ մարտի 1-ի քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է այդ օրը առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցույցը ցրելուն, որից հետո ոստիկանությունում պաշտոնական փաստաթղթեր են կեղծվել` կատարվածը փորձելով ներկայացնել իբր օպերատիվ տվյալների հիման վրա տեղազննություն իրականացնել:

Ընդ որում, մարտի 1-ի առավոտյան իրականացված օպերացիայի պատասխանատվությունը դրված է եղել Արարատ Մահտեսյանի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: