30 Հոկտեմբերի, 2018
 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաև ռեյտինգային ընտրակարգ:

Ani Product

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներն ու նրանց կողմնակիցները պարբերաբար բախվում էին:

Ani Product

Չի բացառվում, որ միջադեպեր լինեն նաև ՔՊ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ շատերին հասարակությունը դեմքով չի ճանաչում, ուստի երիտասարդները հանուն քվե ստանալու կփորձեն դիմել տարատեսակ արկածախնդրությունների:

Թեև պարզ է, որ մարդիկ հիմնականում այդ դաշինքին իրենց քվեն տալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթեր»` ընտրելով նրան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս