«Ժողովուրդ». Չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղուրի հարցը կրկին չկարգավորվի. ի՞նչ են պատրաստվում անել

4

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի, այլ փորձեն ՀԱՊԿ-ում ժամանակ ձգել, մինչև 2020 թվականը՝ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը:

Ամեն դեպքում, այս հարցում վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը: Մինչ այդ, հիշեցնենք, որ իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել էր ՀԱՊԿ նիստի մանրամասները: Սա հարուցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, և նա հայտարարել էր, թե բացատրություններ է պահանջելու Լուկաշենկոյից:

Երեկ Լուկաշենկոն Բաքու այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում