20 Փետրվարի, 2020
«Ժողովուրդ» թերթը գրում է

«Ինչպես հայտնի է, մինչև մարտի 31-ը գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները այն պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Ani Product

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռևս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը։ Եվ ցանկը չվերանայելու դեպքում հնարավոր չի լինի հրապարակել հայտարարագիրը, քանի որ հայտարարագրերում լրացված տվյալների մի մասն է միայն ենթակա հրապարակման (այդտեղ առկա է անձնական տվյալների պաշտպանության խնդիր): Այլ դեպքում հայտարարագրի հրապարակայնացման մասով կծագեն խնդիրներ, այսինքն՝ էլեկտրոնային հայտարարագիրը տեսականորեն կարող է լրացվել և հանձնվել, սակայն քանի դեռ հստակեցված չէ դրա՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, այն հնարավոր չի լինի հրապարակել։

Ani Product

Ինչևէ, տեղեկացանք, որ հայտարարագրման կարգում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Ըստ այդմ, պաշտոնատար անձի հայտարարագրում կլրացվեն ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլև հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները: Առաջին անգամ ներդրվելու է նաև շահերի հայտարարագիր: Այն բաղկացած է պայմանականորեն վեց բաժիններից և հիմնականում նպատակ ունի պարզել հայտարարագրման ենթակա պաշտոնյաների կապված լինելը առևտրային կազմակերպությունների,

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս