24 Սեպտեմբերի, 2019

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

««ՌԴ նախագահը կժամանի Երևան: Վլադիմիր Պուտինը Երևան կգա հոկտեմբերի մեկին, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից:

Ani Product
Ani Product

ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխող թիմում, ըստ մեր տեղեկությունների, նախապատրաստական-կազմակերպական աշ­խատանքները եռում են: Իսկ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու: Դեռևս սեպտեմբերի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին, նրանք մտադիր են գազի գինը բարձ­րացնել, այս անգամ արդեն նաև ՀՀ բնակչության համար. 30 տոկոս է բարձրանալու, ու չի բացառվում թիվը էլի մեծանա:

Ռուսական կողմի հետ քննարկելիք հարցերից է լինելու նաև Ռուսական երկաթուղու ապագա­յի հետ կապված հարցերը, Վերին Լարսում տիրող իրավիճակը: Արդեն մեկ շաբաթ է՝ հազարից ավելի հայկա­կան բեռնատարներ մնացել են այս անցակետում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս