15 Մայիսի, 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցեր են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները երեկ փակել էին ոչ միայն քաղաքապետարանին հարող փողոցները, այլև հենց քաղաքապետարանի բակի դարպասները, որպեսզի Մարգարյանը մեքենայով չկարողանար հեռանալ` ստիպված լինելով իրենց հետ հանդիպել: Բայց Տարոն Մարգարյանն այդպես էլ «դուրս չեկավ» քաղաքապետարանից:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Տարոն Մարգարյանի ինքնավստահության պատճառը վերջերս Սերժ Սարգսյանից ստացած «քարտ բլանշն է». Սարգսյանը նրան, նաև մի շարք ընտրովի այլ պաշտոնյաների ասել է, որ հրաժարական չտան` շարունակելով պաշտոնավարումը: Մինչ այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Մարգարյանը ներքին հրահանգ է իջեցրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների՝ դպրոցների, պոլիկլինիկաների, մանկապարտեզների ղեկավարներին, որպեսզի աշխատակիցներն ի պաշտպանություն իրեն հանրահավաքներ անցկացնեն: Միայն թե որքան ավելի շատ են կոռումպացված ՀՀԿ-ականները նման քայլերի դիմում, այնքան ավելի ողորմելի տպավորություն են թողնում. ի վերջո, Մարգարյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն դրսևորումների մասին պատմություններով որևէ մեկին չես զարմացնի:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս