«Ժողովուրդ». Վերին Լարսում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է

3

 «Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ այս հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է, բեռնված մեքենաների մեծ մասը մնացել է հերթի մեջ, հանրապետությունում մոտ մեկ շաբաթ եգիպտացորենի դե­ֆիցիտ էր:

Թեպետ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, թե անցակետը վերադառնում է աշ­խատանքի բնականոն ռեժիմին, բեռնափոխադրողները, սակայն, պնդում են՝ մեքենաները 4-5 օր է՝ կանգ­նած են հերթի մեջ: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, որ գա­լիս էր Հայաստան, այդ ժամանակ Լարսը բաց էր, խնդիր չկար, բայց 7-8 օր կանգնած մնացին մեքենանե­րը: Հերթը մեծ էր, դժվար էին անցնում»:

Բեռնափոխադրող ընկերություններից մեկից էլ դժգոհում են. «Դրական տեղաշարժը ո՞րն է, որ 5 օրվա փոխարեն 4 օր ենք հերթի մեջ կանգնո՞ւմ: Ենթադրենք 50 կմ հերթը դարձել է 30 կմ, բայց հարցը չի լուծվել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում