6 Մարտի, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները։

Ani Product

Մի շարք ստոմատոլոգներ տևական ժամանակ փորձել են առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանի հետ հանդիպել, սակայն անընդհատ մերժվել են։ Բայց երբ այս խնդրով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի քանի օր անց հրավեր են ստացել Առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ երբ գնացել են հանդիպման, խորը հիասթափություն են ապրել. «Հանդիպումը սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով… Երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին, թե ինչպես են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել:

 Իսկ փոխնախարարը՝ Շավարշ Գրիգորյանը, անսպասելի և անհասկանալի, ակնհայտ անզուսպ և էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսևորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչև հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը»:

Վիրավորված ստոմատոլոգները այս հանդիպման մասին դարձյալ նամակ են ուղարկել վարչապետին՝ պահանջելով պատժել փոխնախարարին, և հիմա սպասում են արձագանքի։

Այս թեմայի շուրջ ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հանդիպման վերջում մի քանի տղամարդկանց կողմից հարցերի շարան է ուղղվել Առողջապահության ազգային ինստիտուտի կին մասնագետներից մեկին. «Իսկ նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին սթափեցրել է, բոլորի ուշադրությունն է հրավիրել առաջարկների վրա»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս