3 Մարտի, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «կառավարությունն արդեն տևական ժամանակ է՝ C\/-ներ է հավաքում»:

Ani Product

«Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը որոշել է ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքել, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերից վար փոխել, նոր կադրերով համալրել, քանի որ նրան դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը:

Ani Product

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում, որոնք նրան տրամադրում է նախորդ տարի ստեղծված կադրային բանկը՝ Հայկակ Արշամանի գլխավորությամբ: Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ ար­դարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին և մամուլի խոսնակ Նշանակեց Մանե Գևորգյանին»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս