mnews

19 Հոկտեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

«Երեկ խորհրդարանում բուռն կերպով քննարկվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» հայտնի օրենքը:

Ani Product

Խորհրդարանական լսումները կազմակերպել էր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հենց բացման խոսքում կոչ արեց տարբեր տեսակետներ ունեցողներին կոռեկտ լինել և հարցերը չտեղափոխել վիրավորանքների դաշտ, ինչպես եղել էր նախորդ հանրային քննարկման ժամանակ:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ պարտադրված և կաշկանդվա՞ծ եք այդ օրենքը զեկուցել, արդարադատության փոխնախարարը պատասխանել է. «Ես կողքից իմ ելույթը չեմ նայում, գնահատականներ տալ՝ կաշկանդված եմ, թե չէ, չեմ կարող: Իսկ ինչ վերաբերում է իմ անձնական տեսակետին, ապա ես ասացի, որ եթե ես համոզված չլինեի օրենսդրական կարգավորումների արդյունավետության վերաբերյալ, ապա այս քննարկմանը չէի լինի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս