11 Դեկտեմբերի, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում:

Ani Product

Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվ­յալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան՝ հարցաքննության:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատ­վության բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որևէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս