mnews

5 Հուլիսի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ani Product

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնությամբ տարեցտարի ավելանում են:

Ani Product

«Ժողովուրդ»-ի՝ դատավորների ունեցվածքի մասին հրապարակումների շարքի շրջանակում Զարգարյանի հայտարարագրերը ուսումնասիրելիս հայտնաբերեց, որ 29-ամյա դատավորը 2014թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու հողամաս, կիսակառույց շինություններ, Mitsubishi Colt 1300 GLI մակնիշի ավտոմեքենա և 3 մլն դրամական միջոց:

Բայց, չգիտես ինչպես, երիտասարդ դատավորի՝ 3 միլիոնի չափով դրամական միջոցը 2015թ. վերածվել է 7 մլն դրամի: Իսկ մեկ տարի անց՝ 2016թ., այն հրաշքով դարձել է 9.5 մլն դրամ:

Եվ սա այն դեպքում, երբ նա, որպես եկամուտ, հայտարարագրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 510 հազար դրամ: Ստացվում է, որ ոչ միայն աշխատավարձը չի ծախսել, կուտակել է, այլև «կողքից» եկամուտ է ունեցել: Հուսանք՝ երիտասարդ դատավորն առաջիկայում կկիսվի իր այդ գաղտնիքով, առավել ևս, երբ նրա վարույթում գտնվում են բավականին հետաքրքիր գործեր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս