mnews

30 Մարտի, 2017

Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով:

Ani Product

Թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, եւ ամենեւին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ:

Ani Product

«Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, որտեղ է տեսել, բայց մենք նախագահի եւ, ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս