22 Հունիսի, 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Այգեկ գյուղում գտնվող առանձնատանը, որից հետո` արդեն ուշ երեկոյան, նրան բերման են ենթարկել ԱԱԾ:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել է, թե խուզարկության մասին իմանալուց անմիջապես հետո գնացել է նրա տան մոտ, սակայն բացի ընտանիքի անդամներից ոչ մեկին ներս չեն թողել: Դիտարկմանը` ասում են անօրինական զենք են գտել, նա նշել է . «Ոչ մի բան էլ չեն հայտնաբերել: Իմ իմացած տեղեկություններով` իր մարտական զենքերն են: Դրանք ոչ մարտական զենքեր են, իր հավաքածուն է, մի 4-5 հատ ունեն, թանգարանի նման բան է սարքել, դրանք են գտել: Ես այդ զենքերը վաղուց եմ գտել, իմ իմանալով` ոչ բայեվոյ են: Այդքանը գիտեմ»»

Ani Product

:Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս