Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը․ ինչ նախապայման է նա առաջարկել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե Հայաստանը դուրս բերի զորքերը այսպես կոչված «գրավյալ տարածքներից»։

«Որքան շուտ վերջանա պատերազմը, այնքան լավ։ Ես բազմիցս ասել եմ ու կարող եմ եւս մեկ անգամ կրկնել, որ եթե Հայաստանի վարչապետը ստանձնի հանձնառություն ազատագրել մնացած տարածքները, ապա մենք պատրաստ ենք հենց այսօր վերջացնել պատերազմը։ Դեռեւս նա չի ստանձնել նման պարտավորություն»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում։

Խոսելով փոխզիջումների մասին, Ադրբեջանի նախագահը ասել է, որ «Երեւանի համար փոխզիջում պետք է լինի բոլոր «գրավյալ տարածքների» ամբողջական ազատագրումը՝ համապատասխան ՄԱԿ ԱԽ բանաձեւերի, եւ ի կատարումն հիմնական սկզբունքների»։

Hraparak.am