Ինչի համար է դատվում Մասիսի քաղաքապետը

2

Դատավորը հայտնել է, որ երբ ամբաստանյալներից որևէ մեկը չի ծանուցվում և չի ստանում մեղադրական եզրակացությունը, նիստը ենթակա է հետաձգման, սակայն պաշտպան Տիգրան Աթանեսյանը պնդել է, որ բոլորն էլ ստացել են մեղադրական եզրակացությունները։

Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ժ. 19։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ: Քաղաքապետը նաև բռնություն է գործադրել զենքով և որպես զենք հանդիսացող առարկաներով:

Քրեական գործով անցնում է նաև քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Նա ևս մեղադրվում է 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, Հերացի և Կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին մոտ 5 րոպե հայհոյանքներ հնչեցնելու համար, որի ընթացքում բռնություն է գործադրել՝ ձեռքերով և ոտքերով հարվածել է ցուցարարներին:

Նախապատրաստական դատական նիստը հետաձգվել է տուժողների բացակայության պատճառով: