2 Փետրվարի, 2021

Hraparak.am-ը գրում է. 

Ani Product

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1-ի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից, ինչը տարակուսանք է առաջացրել մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի մոտ, թե ինչու է Քոչարյանը ցանկանում մեկնել երկրից։

Ani Product

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց՝ երկրորդ նախագահը մեկնելու է Մոսկվա` մասնակցելու «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականից ընդգրկված է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում։

Կիսվեք նյութով՝

Լրահոս