Ինչպես ասում են՝ готовтесь к худшему. Շարմազանով

5

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Աժ-ում պայթեց ևս մեկ միֆ… Հեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ և տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայատարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում: Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀԿ-ի կառավարությունը երբ հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ:

Այնպես որ, հարգելի քայլողներ,դմփդմփողներ և հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են՝ готовтесь к худшему.
Կախարդական փայտիկ չի եղել ու չկա:

Հ. Գ. Փաստորեն, թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման և բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին»: