Ինչ է ակնարկում ՀՀԿ-ն Փաշինյանին

2

Այսօրվա ճապազրուցի ժամանակ Վահրամ Բաղդասարյանը բացեց խաղաթղթերը, նշելով, որ ՀՀԿ-ն ոչ թե դեմ է Փաշինյանի հետ բանակցելուն, այլ դեմ է «հանձնվելու» նրան՝ համարելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումը դեկտեմբերին հենց դա է նշանակում: Ընդորում, նա նշեց, որ պատրաստ է հուշագիր կնքել վարչապետի հետ, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, եթե ընտրությունները անցկացվեն գալիք տարվա մայիս-հունիս ամիսներին:

Ըստ Բաղդասարյանի, ՀՀԿ-ի այս դիրքորոշման մասին հայտնի է Փաշինյանին, և ուրեմն ցնցումներից խուսափելու միակ ուղին հենց սա է:

Փաշինյանն իհարկե գիտի դրա մասին, սակայն Երևանի ընտրությունների արդյունքները նրան հուշել է, որ նա կարող է հասնել նաև ավելիին և դրա համար էլ ձգտում է դրան: Իր հերթին ՀՀԿ-ում կա թև, որը կողմ է ընդհանրապես վիժեցնելու ընտրությունների գաղափարը թե դեկտեմբերին, և թե մայիսին, սակայն իրականությունը հաշվի առնելով, մի կերպ համաձայնվում են ընտրությունների անցկացման «մայիսյան ժամկետին»: Սակայն Փաշինյանի ներկայիս դիրքորոշումը կոնսոլիդացրել է ոչ միայն ՀՀԿ-ին, այլև ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին նույնպես, քանզի այս երեքն էլ հասկանում են, որ եթե ընտրությունները անցկացվեն դեկտեմբերին, ապա անկախ ցուցանիշներից երեքն էլ հայտնվելու են «պատին ծեփած ու ասֆալտին պառկած»:

Իսկ այդպիսի հեռանկարը ձեռնտու չէ ոչ մեկին: Ահա թե ինչու Փաշինյանը, գիտակցելով իր տակտիկական սխալ պահվածքը, փորձում է ԲՀԿ-ի ու հՅԴ-ի տակ «փափուկ բարձ» դնել, հույս ունենալով, որ նրանք, այսպես ասած, «կուտը կուտեն»: Սակայն վերջիններս հասկացել են այս ամենը և փորձելու են համատեղ ջանքերով դիմադրել «ինքնաոչնչացմանը»: Հենց դա է ակնարկում ՀՀԿ-ն Փաշինյանին և կոչ անում փողզիջման գալ «մայիսի» շուրջ: Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա վերջինս սկզբում կփորձի կրկին սեպարատ «պայմանավորվել» Ծառուկյանի հետ և միայն դրանից հետո կորոշի թե ինչ քայլի դիմել:

Zham.am