Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել՝ կամրջի վրա թողնելով գիրք

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ Հակոբ Բուլղադարյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժինը, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Անդրանիկ Եսայանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլիներ 55-60 տարեկան տղամարդ:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև Արտակ Չիլինգարյանի հեղինակած «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ ձեռագրով գրված են նաև ինչ-որ բառեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: