30 Ապրիլի, 2018

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ասել է, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնեն ու փոխանցեն Նիկոլ Փաշինյանին:

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ տվե՛ք ինձ իշխանությունը՝ հիմա՛, անհապա՛ղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Այն կոնկրետ մարդիկ են,Ազգային ժողովը, պատգամավորական կորպուսը, նրանք ունեն ինքնասիրություն, և նրանց հարկադրել, շանտաժի ենթարկել մարդկանց մեծ զանգվածով՝ դեմ գնալու իրենց խղճին, հայացքներին, քաղաքականության շուրջ պատկերացումներին, ապա կարծում եմ՝ սա մի ուրիշ ծայրահեղություն է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: 

Լրահոս