30 Մայիսի, 2017

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Իշխան Զաքարյանն արդեն անցանկալի անձ է թե’ ԲՀԿ-ի, թե’ իշխանությունների համար: Պատճառը մի քանի դաշտում խաղալու նրա սովորությունն է:Պարզվում է` ԿԸՀ-ից դիմումները հետ վերցրած հայտնի ԲՀԿ «ութնյակի» հետեւում կանգնած է եղել հենց Վերահսկիչ պալատի նախկին նախագահը: ԱԺ փոխնախագահ դառնալու փորձի ձախողումից հետո նա ցանկացել է այդ «ութնյակից» ստեղծել ոչ ֆորմալ ԱԺ խմբակցություն, որի ստվերային ղեկավարը կլիներ ինքը եւ «կխաղար» իշխանական դաշտում: Այս առնչությամբ նա փորձել է ստանալ նախագահականի «ադաբրյամսը», սակայն այնտեղից «չորով» մերժել են:Այս մասին բավականին բարձր մակարդակով Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել են, որ նրա թիմի որոշ անդամներ շատ սխալ են պահել իրենց եւ շարունակում են նույնն անել:

Ani Product

Ծառուկյանի ու Զաքարյանի միջեւ տեղի է ունեցել շատ կոշտ խոսակցություն` նույնքան կոշտ դրսեւորումներով: Ասում են նաեւ, թե Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ ցանկացել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն աուդիենցիա չի ստացել, ստիպված է եղել «պատահական» հանդիպել նրա հետ»:

Ani Product

Լրահոս