27 Նոյեմբերի, 2019

 «Իրավունք» թերթը գրում է.

«ԿԳԱՍ նախարարի՝ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրս մղելու վերաբերյալ նախագի­ծը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից: Դրա դեմ բողոքի դուրս եկած ուսանողները մեզ հետ զրույցում ասացին, որ չեն պատրաստվում նահանջել և բողոքի ակցիաները շարունակելու են այնքան, մինչև չհասնեն իրենց նպատակին: Շարունակելու ենք պայքարել ակցիա­ներով, դասադուլնե­րով, մինչև նախարարը չնա­հանջի»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողներից մե­կը:

Ani Product
Ani Product

Մեկ ուրիշն էլ, թե. «Ռեկտո­րի ԺՊ-ի սենյակի մոտ էլ եթե պետք լինի, ակցիաներ կա­նենք, որ մեր ձայնը, ի վերջո, լսելի դառնա»:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ու մինչ ուսանողները շարունակում են պայքարը, ԿԳՄՍ նախարարը եվրոպանե­րից այդպես էլ Հայաստան չի գալիս: Բայց չնայած դրան, արդեն անգամ իշխանական օղակներում են շշուկներ տարածվում, որ Փաշինյանը դժվար թե կարողանա երկար դիմադրել և սորոսականի համարում ունե­ցող այդ նախարարին պահել: Բանն այն է, որ այդ համառության արդյունքում արդեն Փաշինյանին են սկսել ուղղակիորեն կա­պել Սորոսի հետ: Կա նաև այն վարկածը, որ սորոսներից վախենալով է, որ Փաշինյանն ատամներով պահում է ԿԳՄՍ նախա­րարին:

Առավել ևս, որ Փաշի­նյանը, չնայելով սեփական վարկանիշին հասցվող ծանր հարվածին, ատամներով պաշտպանեց նաև ԿԳՄՍ նա­խարարի այնպիսի քայլը, ինչպիսին էր Մելինեի ֆիլմի հա­մար ֆինանսավորում հատ­կացնելը, ինչը շրջանառու­թյան մեջ դրեց այն վարկածը, թե նա սորոսական ուղղությու­նից այն աստիճան է վախե­նում կամ սեփական իր կամքով ենթարկ­վում, որ սեփական վարկանիշն անգամ դրա դիմաց երկրորդական է: Եվ ահա իշխանական կուլուարներում շշնջում են, որ այս իրավիճակն արդեն այն աստիճան է սպառնալից դարձել, որ Փաշինյանն արդեն ստիպված է լինելու գնալ Հարությունյանի պաշտոնանկությանը: Ավելին՝ ոմանք արդեն նախապատրաստվում են ԿԳՄՍ նա­խարարի ազատվելիք հաստիքի համար պայքարին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու

Լրահոս