«Իրավունք». Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին

2

 «Իրավունք» թերթը գրում է.

«Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ, եւ հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերեւներում ամեն ինչ որոշված է:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձեւավորվող կառավարությունում առաջինն ազատվել Լիլիթ Մակունցից:

Ավելին՝ նրանք այս պաշտոնում ունեն, ըստ իրենց, ավելի պատրաստված նոր թեկնածու, որն արդեն իսկ սկսել է ուսումնասիրել ոլորտը: Այնպես որ, Լ. Մակունցի վերջին հույսը մնում է պատգամավոր դառնալը, ինչի համար էլ առաջադրվել է որպես թեկնածու, իսկ հայոց մշակույթը կսպասի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում