«Իրավունք». Հարաբերությունները սրվել են. հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին

1
  «Իրավունք» թերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջերս սրվել են Նիկոլ Փաշինյանի եւ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հարաբերությունները:

Վերջինս իր նեղ շրջապատում բազմապիսի դժգոհություններ է հայտնում Փաշինյանի վերաբերյալ, անգամ հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին՝ քննադատելով Փաշինյանի գործելաոճը:

Արամ Սարգսյանը, մասնավորապես, նշում է, որ մարդիկ փողոց են դուրս գալու, նաեւ փողոց են փակելու եւ Փաշինյանին ասելու են՝դու ստախոս ես: Ասելու են՝ դու համեստության կոչերով իշխանության ես գալիս, բայց ավտոդ քեզ ձեռք չի տալիս, դաչադ քեզ ձեռք չի տալիս:

Սարգսյանը նաեւ նշում է, որ իր եղբայր Վազգեն Սարգսյանը ապրել է վերոնշյալ դաչայում առանց ավելորդ շռայլություններ թույլ տալու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում