29 Հունվարի, 2020

 «Իրավունք»թերթը գրում է ․

գրում է.«Շրջանառվող լուրերի համաձայն, Երկ­րապահ կամավորական միության նա­խագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ: Անգամ նրանք են ԵԿՄ-ից ձեռքերը լվացել, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով լքել էին կառույցը, բայց վերադարձել՝ աջակցելով, որ Սասուն Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ:

Ani Product
Ani Product

Այդ թվում՝ լարվել են Ս. Միքայելյանի եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի հարաբերությունները, մինչդեռ նա ոչ միայն սատարում էր Ս. Միքայելյանին, այլեւ ելույթով հանդես եկավ ԵԿՄ նոր նախագահ ընտրվելու օրը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ինչեւէ, հավելենք, որ ԵԿՄ-ականները մտահոգ են կառույցի հետագա ճակատագրով, նույնիսկ գտնում են, որ շուտով Ս. Միքայելյանը ԵԿՄ-ում մնալու է մենակ: Ավելին՝ ըստ որոշ ԵԿՄ-ականների՝ նա առանձնապես ջանք չի բանեցնում ստեղծված իրավիճակը շտկելու համար, քանի որ չի փոխել տեսակետն առ այն, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս