«Իրատես». «Այս ի՞նչ վայրենություն է ձեր երկրում». ՀՀ իշխանությունը Ռուսաստանին վստահություն չի ներշնչում  

3

«Իրատես» թերթը գրում է.

«Չնայած Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները փայլուն է համարում և մյուս ղեկավարներին Պուտինի հետ շփվելու դասեր է տալիս, իրականում մեկն էլ պետք է նրան դասախոսություն կարդա, թե ինչպես կարգավորել հարաբերությունները ռուսական էլիտայի հետ: Մեր տեղեկություններով, օրերս ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունը բացարձակապես վստահություն չի ներշնչում, իրենք չեն հասկանում, թե ինչ է ցանկանում անել Հայաստանի վարչապետը:

«Այս ինչ վայրենություն է ձեր երկրում»,- նկատի ունենալով դատարանների արգելափակումը, ասել է ռուս պաշտոնյաներից մեկը Հայաստանի ներկայացուցչին, հավելելով, որ Հայաստանում շատերը և շատ բան անհասկանալի են Ռուսաստանի համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: