11 Փետրվարի, 2020

«Իրատես» թերթը գրում է.

«Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը Հայաստան կվերադառնա պայմանով, եթե իշխանությունները երաշխիք տան, որ տեղի կունենա իրավական մարմինների, բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրապարակային` «բաց դատավարություն»։ Միայն այս դեպքում թացը` չորից, քաղաքականը` իրավականից, դեմագոգիան`պոպուլիզմից կզատվի, Մարտի մեկի իրական պատկերը, իսկ որ ամենակարևորն է` 10 զոհերի սպանության հանգամանքներն ու կատարողները «ջրի երես» դուրս կգան, ինչին բացարձակ անդրադարձ չկա:

Ani Product

Ի դեպ, այս առնչությամբ «Իմ քայլից» ձայն-ծպուտ դուրս չեկավ, փոխարենը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շրջանում անկանոն շարժումներ սկսվեցին. վերջինիս ջատագով Արմեն Խաչատրյանը, ոչ ավել-ոչ պակաս, հայտարարեց, որ եթե իշխանությունները համաձայնեն Կոստանյանի առաջարկի հետ, ինքը կառավարության դիմաց հացադուլ կանի։ Ինչ կանեն մնացած իրավապահները, այդ թվում «գորգի տակ» Փաշինյանի հետ «խաղացող» նախկին գորշ կարդինալ Աղվան Հովսեփյանը, ասում են` դեռ չեն որոշել»:

Ani Product

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս