«Իրատես». Սերժ Սարգսյանն է բարեխոսել Ռոբերտ Քոչարյանի մոտ, որպեսզի Սուքիասյանը վերադառնա

1
«Իրատես» թերթը գրում է.
goodwinbe

«Երեկ գործարար Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանին, ասել է. «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար: Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում… Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություններ եմ ունեցել: Ես նախկինում ասել եմ՝ բարիդրացիական հարաբերություններ եմ ունեցել, չեմ ասել՝ լավ։ Սերժ Սարգսյանը նաեւ շատ վատ ընկեր է, որովհետեւ երբ ՀՀ-ն կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչեւ անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է էս երկրում, եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, կործանված է եւ այն մարդը, եւ այդ միջավայրը, որտեղ ինքն ապրում է»:

Երեկ այս երկու մարդկանց լավ ծանոթ քաղաքական գործիչներից մեկը նրանց հարաբերությունների մասին մի ուշագրավ պատմություն պատմեց։ Ի դեպ, նա բացարձակապես կապ չունի ՀՀԿ-ի, հների, առավել եւս նորերի հետ։

Երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է երկրի ղեկավարությունը, առաջին նախագահին մշտապես աջակից Խաչատուր Սուքիասյանը, մտահոգություններ ունենալով իր բիզնես-գործունեության առնչությամբ, աճապարել է հեռանալ երկրից։ Նրան կրկին Հայաստան բերելու համար անձամբ Սերժ Սարգսյանն է բարեխոսել Ռոբերտ Քոչարյանի մոտ, որպեսզի Սուքիասյանը վերադառնա ու սկսի երկրում բիզնեսներն անխոչընդոտ զարգացնել։ Իմա՝ Սարգսյանը Սուքիասյանի համար երաշխավորել է։ Այս դրվագը բավական հետաքրքիր է Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարությունների ֆոնին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում