23 Նոյեմբերի, 2018

«Իրատես» թերթը գրում է.

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հերթական քայլերթի մասին, որի մեկնարկն այս անգամ տրվելու է Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ ռազմական ինստիտուտի դիմացից՝ դեռեւս չհստակեցված երթուղիով: Գործող իշխանության հրամանատարը նախքան քարոզարշավի մեկնարկը ցանկանում է շոշափել հասարակության տրամադրությունը, մոտավորապես հստակեցնել իրեն աջակցողների թիվը, եւ ըստ այդմ որոշել քարոզարշավին հնչեցվելիք ելույթների սրության աստիճանը:

Եթե աջակիցների թիվը նվազում գրանցած չլինի, ապա վարչապետի պաշտոնակատարը քաղաքական դաշտը սեւերի ու սպիտակների չի բաժանի: Բայց եթե վերջինս եւ նրա կառավարությունից դժգոհողները շատ եղան ու քայլելու սիրտ չունեցան, ապա Նիկոլ Փաշինյանը հարթակից մի քանի անգամ մատ թափ կտա այսքան տարի ժողովրդին կեղեքած քաղաքական ու պետական գործիչների վրա:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Նկատենք, որ նմանատիպ մի հանրահավաք էլ Փաշինյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ օգոստոսի 17-ին էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որի ժամանակ էլ նախկին իշխանության անդամներին, օլիգարխներին «ասֆալտին փռեց»: Արդյունքն ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոս վստահության քվեն էր:

Թեեւ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն օրերս հավաստիացրեց, թե կատարել է ժողովրդին տված բոլոր խոստումները, վերջին շրջանում հասարակության մեջ էական դժգոհություններ են առաջացել հանընդհանուր թանկացումների, «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում ամենատարբեր մարդկանց ընդգրկվելու, կառավարության ներկայացուցիչների անհավասարակշիռ հայտարարություների եւ այլնի առնչությամբ: Հնարավոր է, որ այս ամենն ազդի քայլերթի մասնակիցների թվի վրա, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի կրկնելու՝ քայլում ենք, քայլում ենք, քայլում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս