«Իրատես». Փաշինյանին տապալելու խորհրդարանական սցենարը

2

«Իրատես» թերթը գրում է.

«Վերջին օրերին խորհրդարանական ընդդիմության պահվածքը բավական ուշագրավ տողատակեր ունի։ Նախ Գագիկ Ծառուկյան-Խաչատուր Սուքիասյան խնամիական զույգի հրապարակային անհամաձայնությունները, ինչը պատահական չէր, քանի որ իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը, ըստ մամուլի, լարված հարաբերություններ ունի իշխանությունից դժգոհ Գագիկ Ծառուկյանի հետ։ Դրան զուգահեռ այլ ուղղությամբ ևս զարգացումներ եղան. շեյխերի թեմայով բարձրաձայնումից հետո ԲՀԿ-ն որոշեց բոյկոտել ԱԺ նիստը և, ինչպես բացատրվեց, «մեկ նախադասության» արձագանքների համար։ Մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վերջին կսմթոցները և առավելապես քաղաքապետարանում այդ ուժի ներկայացուցիչների՝ «Կամազների» գործի բարձրաձայնումն էլ մեկ ընդհանուր գործի համար են։

Իրականում այս ամենը լավ մշակված սցենարի նախերգանք է, որով, ըստ մեր տեղեկությունների, խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է տապալել նրան։

Ընդդիմադիրները նպատակ ունեն դեֆակտո Փաշինյանից արդեն հեռացած իմքայլականների աջակցությամբ տապալել, վարչապետ ընտրել Ծառուկյանին, բայց պահեստային տարբերակ դիտարկել նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

Ընդ որում, տապալման երկու տարբերակ է քննարկվում.

1. խորհրդարանը անվստահություն է հայտնում Փաշինյանին

2. «Իմ քայլի» պատգամավորները դուրս են գալիս խմբակցությունից, Փաշինյանը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը և մեխանիկորեն հրաժարական տալիս։

Ինչպես նույն աղբյուրն է փոխանցում, այս ամենի «հոտն» առած Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել և եփվող այս «ճաշի» վրա սառը ջուր լցրեց նախօրեին՝ հիշեցնելով, որ «Հյուսիս-Հարավ» ծրագիրը կթու կով է եղել և կտրելու է բոլորի կեղտոտ թաթիկները», այդ թվում` ԲՀԿ-ի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում