1 Օգոստոսի, 2018
 «Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սևանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, և Կոնդի ամառանոցի։

Բաղրամյան-26-ը «պահվել» է որպես «ընդունարան», որը կօգտագործվի Ֆրանկոֆոնիայի հյուրերի, Գերմանիայի կանցլերի ընդունելության ժամանակ։

Սեփական արտքաղաքական օրակարգի բացակայությամբ աչքի ընկած, արտքաղաքական բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծած Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում փորձում է ցուցադրել իր բոլոր «կառավարական» հմայքները, բարձրաստիճան հյուրերի ընդունելությունը կազմակերպելով «պարապ մնացած» Բաղրամյան-26-ում, երբ ոչ միայն որևէ լումա չունի նրանց Հայաստան հրավիրելու գործում, այլև ԱԳՆ-ի հետ անում են ամեն ինչ, որ Բաղրամյան-26-ի ապագա «տեր» Արմեն Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի օրերին ընդհանրապես «չերևա», չողջունեն նրան այնպես, ինչպես իրեն են ողջունում։ «Խանդում է ահավոր»,- ասացին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս