Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկակար է մահացել, ևս մեկին այրվածքներով տեղափոխում են Երևան. Shamshyan.com

2
 Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, այս պահին տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Քիչ առաջ վիրավորին, ում օպերատիվորեն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվեց Երևան:

Կայքը հայտնում է, որ մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Վարդանի Դեվելյանն էր, վիրավորն էլ նույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանն է:

Այս պահին Լոռու մարզային փրկարարական վարչությունում խորհրդակցություն է անցկացնում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը, որին ներկա են փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար ծառայության մայոր Հակոբ Խաչատրյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Լոռու մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում